Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. թիվ 94 մանկապարտեզի աղմկահարույց դաստիարակի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան

Օգոստոս 20,2024 16:47

Aravot.am-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզի նախկին դաստիարակ Թամարա Գյուրջյանի՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան:

Հիշեցնենք, որ Թամարա Գյուրջյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր օրենսգրքի 196 –րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով: Հիշեցնենք նաեւ, որ դաստիարակի գործողություններից դրվագներ Aravot.am-ը ներկայացրել էր 2023 թվականի տարեվերջին:

Դաստիարակի գործողությունների հրապարակայնացումից մեկ օր անց տվյալ դաստիարակը, մանկապարտեզի տնօրենն ու վարչական շրջանի կրթության բաժնի պետը ազատվել էին աշխատանքից:

Դաստիարակը, մեր տեղեկություններով, հրաժարվել է նախաքննական ցուցմունք տալուց, իրեն առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշում հայտնելուց եւ տուժող կողմի հետ առերեսվելուց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031