Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանից պայքարի մեջ ներգրավված հինգ ըմբիշներից երկուսը մտել են կիսաեզրափակիչ:
Հատկապես տպավորիչ են 45 կգ քաշային Մարատ Աճեմյանի գոտեմարտերը: Նա 1/8 եզրափակչում 9:0 հաշվով պայքարից դուրս է թողել իրանցի մրցակցին, ¼-ում՝ նույն 9:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության է մատնել ադրբեջանցի Շահիդ Նաբիեւին եւ կիսաեզրափակչում գոտեմարտելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Կարոմովի հետ:
Գերազանց գոտեմարտեր է անցկացրել նաեւ 92 կգ քաշային Լյովա Շուխյանը: Նա նախ առավելության է հասել ղրղզ ըմբիշի նկատմամբ, այնուհետեւ 10:0 հաշվով հաղթել է ալժիրցուն ու եզրափակիչ մտնելու համար գոտեմարտելու է իրանցի Կազեմ Բիգդիլուի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ