Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ. «Նեթանյահուն հնարավորինս շուտ պիտի պատասխան տա միջազգային դատարանում»

Օգոստոս 20,2024 14:43
Ermenihaber. Օգոստոսի 19-ին Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի սոցէջում «Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա» առիթով հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողությունները և ընդգծել, որ դրանց ընթացքում իսրայելական կողմը սպանում է անգամ UNRWA-ի աշխատակիցներին: (UNRWA – ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն):

«Գազայում ավելի քան 40 հազար անմեղ պաղեստինցու (մեծամասնությունը կանայք և երեխաներ) սպանած Իսրայելը, չի տարանջատում նույնիսկ հումանիտար օգնություն տրամադրող աշխատակցիներիներին, կամավորներին, այդ թվում` UNRWA-ի  աշխատակիցներին և նրանց սպանելով՝ շարունակում է հանցագործությունները մարդկության դեմ»,- նշվել է գրառման մեջ:

Բացի այդ, ընդգծվել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հնարավորինս շուտ իր արարքների համար պետք է պատասխան է տա միջազգային դատարանում:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ իսրայելական վարչակազմը որակվել է «արյան մեջ թաթախված» :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031