Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը՝ ասել է. «Դե, հայերը մեզնից բացի ո՞ւմ են պետք։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի հայտարարությունից հետո, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց Բելառուսից իր դեսպանի հետ կանչման մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր վարչապետության օրոք հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելի այդ երկիր։