Լրահոս
Օրվա լրահոսը

9 պատմամշակութային օբյեկտ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել

Օգոստոս 20,2024 12:05

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Երևան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փող․ 36 (1950-ական թթ.), Աբովյան փող․ 39-41 (1950-ական թթ.), Բաղրամյան պող․ 1 (Մոսկովյան փող․ 20) (1945 թ.) բնակելի շենքերը, Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս․ Խանզադյան փող․ 60 (19-րդ դ․), Ս․ Խանզադյան փող․ 94 (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ․ սկիզբ), Ս․ Խանզադյան փող․ 100 (19-րդ դ․ վերջ-20-րդ դ․ սկիզբ) հասցեների բնակելի տները։

 

Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) և Քարաշամբ գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ, իսկ Քարաշամբ գյուղի գերեզմանոցին տրվել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Սբ. Գևորգ եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 6․66․1․2)՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։

Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ  հուշարձանների  պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Ավանի հյուսիսային գերեզմանոց» 10-19-րդ դդ. և «Բնակատեղի» մ.թ.ա. 6-րդ դ.- մ.թ.ա. 2-րդ դ. (պետ. ցուցիչ՝ 1.2.2), Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասը, 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Եկեղեցական համալիր Թալինի Կաթողիկե, 4-20-րդ դդ., Եկեղեցի Սբ. Աստվածածին, 613-615 թթ. (պետ․ ցուցիչ՝ 2.3.4, 2.3.5) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Միաժամանակ, քննարկվել են նաև նորահայտ հուշարձանների կարգավիճակ ստացած Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի Ամրոցի (Ք․ա․ 2-1-ին հազ․) և Արզական գյուղի Ամրոցի (Ք․ ա․ 2-1-ին հազ․) պահպանական գոտիների նախագծերը։

Ներկայացված նախագծերը հանձնաժողովի կողմից համարվել են ընդունելի և, ըստ սահմանված կարգի, համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների հետ համաձայնեցվելուց հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031