«Sputnik Արմենիա». ՌԴ Պետդումայում առաջարկել են պարտադիր կարգով կենսաչափական տվյալներ վերցնել երկիր մուտք գործող բոլոր օտարերկրացիներից, հայտնում է RT-ն:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորներ երեկ օրինագիծ են ներկայացրել, որն աշխատանքային միգրանտներին արգելում է իրենց ընտանիքներին տեղափոխել Ռուսաստան:
Ենթադրվում է, որ սա կվերաբերի միայն ցածր որակավորում ունեցող մասնագետներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում աշխատանքային պայմանագրի հիման վրա և երկրում ապրելու այլ օրինական հիմքեր չունեն:
Կարդացեք նաև