ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է. «ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել: Բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան»:
«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ ընդհանուր աշխատանքներին, ապա այժմ Երևանում գերիշխող գիծը նման փոխգործակցությունից հեռանալն է։ Այս դիրքորոշումը հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին և էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես հանրապետության կայունության երաշխավոր, այլընտրանքներ չկան։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- ասել է Աղասանդյանը։