Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց

Օգոստոս 20,2024 11:13

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ ՆԳ նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ կողմերի բացակայության պատճառով։

Վանո Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի, ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին տեղեկացրել էր, որ իր վստահորդը Հայաստանից բացակայում է, իսկ ինքը բժշկական հետազոտություն պետք է անցնի, ուստի իրենք չեն կարող ներկա գտնվել այսօրվա դատական նիստին։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հաշվի առնելով, որ կողմերի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող կայանալ, նիստը հետաձգեց։

Հաջորդ նիստի օրն ու ժամը կհրապարակվի կողմերի հետ համաձայնեցնելուց հետո։

2021 թվականի հոկտեմբերի 16-ին Վանո Սիրադեղյանը մահացել է։

Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել, թե զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ նա 1992 թվականի ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։

2000 թվականին Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով։

Եվ, ահա, 2022 թվականին նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել էր։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուրը պահանջելու է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031