Երեւանի քաղաքապետի օգոստոսի 14-ի որոշմամբ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառը Հեքեքյանի դիրքորոշումներն ու քայլերն են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այդքան արագ եւ հեշտ չեմ հանձնվում»։
Տիգրան Հեքեքյանը նաեւ հավելեց, որ աշխատանքից դուրս է եկել իր իսկ դիմումի համաձայն. նախապես դիմում է գրել, որ իր աշխատանքային վերջին օրը լինի օգոստոսի 14-ը։ Հարցին՝ իր անձի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ասաց, որ իր նկատմամբ շատ են ճնշումները, բայց դրանք չեն կարող իրեն ստիպել անել այն, ինչ որ չի ցանկանում»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։