– Պուտինն Ալիեւի հետ քննարկել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, կոմունիկացիաների ապաշրջափակում եւ այլն, ու այդ ամենը՝ հայկական կողմի բացակայության պայմաններում:
– Կներեք ինձ, խնդրում եմ, եթե Պուտինը գնում է Ադրբեջան պաշտոնական այցով, դժվար թե կարելի է նրան մեղադրել դրանում: Ինչ է, նա պետք է Ադրբեջան գնա Հայաստանից թարգմանչի հե՞տ: Ես այսպես եմ կարծում. Պուտինն Ալիեւի հետ քննարկելու է ռուս-ադրբեջանական հարաբերությունները, իհարկե, հարցեր ու քննարկումներ կլինեն՝ կապված այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Արցախում, եւ խաղաղության պամանագրի ու այլ հարցերի վերաբերյալ քննարկումներ։ Այդ ամենը շատ բնական է: Ցանկացած պետական գործիչ` լինի նա Ռուսաստանից, Եվրամիությունից, թե ԱՄՆ-ից, եթե գա Ադրբեջան կամ Հայաստան, իհարկե, քննարկելու է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Պարզ է, որ Պուտինն իր պատկերացումները Հայաստանի մասին ձեւավորում է Հայաստանի հետ ունեցած իր կոնտակտներից, ոչ թե Ադրբեջանի: Բայց, ամեն դեպքում, Ադրբեջանի հետ քննարկելու է այդ հարցերը: Սակայն պատկերացնել, որ Պուտինը պիտի Հայաստանի համաձայնությունը ստանա Ադրբեջան այցելելու համար, ինձ թվում է՝ դուրս է ցանկացած ըմբռնումից:
– Ռուսաստանում հայերի միությունը դիմել է Պուտինին՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը: Ի՞նչ եք կարծում՝ Պուտինն այս հարցը կքննարկի՞ Ալիեւի հետ:
– Ես դրա հույսն ունեմ, եւ ինքս կողմ եմ այն քայլին, որ մենք այդ հարցը դնենք ադրբեջանական կողմի առաջ: Ես հույս ունեմ, եւ, որքան գիտեմ, նման բան արդեն եղել է, արդեն պատահել է, բայց բավականին տարօրինակ իրավիճակ է: Այնպիսի տպավորություն է, որ հայ ռազմագերիների ճակատագիրը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների հարցը, Ռուսաստանում շատերին է հետաքրքրում, բայց ոչ մի կերպ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին: Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Վարդանյանի, Սահակյանի, Ղուկասյանի եւ մյուս քաղբանտարկյալների ճակատագիրը, ովքեր առեւանգվել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված օպերացիայի ժամանակ, դառնա քննարկումների առարկա հայկական կողմի հետ: Եթե Դուք այդ մասին ինչ-որ բան գիտեք՝ ասացեք, ես ոչինչ չգիտեմ: Մյուս կողմից, անընդհատ հարց է առաջանում այն մասին, թե արդյոք ռուսական կողմն այդ հարցով զբաղվելո՞ւ է: Ես հույս ունեմ, որ կզբաղվի: Բայց կարծում եմ, որ հայկական կողմն էլ կարող էր այդ հարցով զբաղվել:
Կարդացեք նաև
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: