Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պաշտոնին նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ից, սակայն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից։ Արմեն Կոտոլյանը մինչեւ 2011 թվականը եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում` որպես առաջատար ինժեներ, այնուհետեւ՝ 2011-ից մինչեւ 2014 թվականները, եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի` անալիզի մոնիթորինգի բաժնի ծրագրային ադմինիստրատոր, դրանից հետո՝ 2014-2016 թվականներին, զբաղեցրել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «1Ս» ծրագրի ներդրման սպասարկման բաժնի պետի պաշտոնը:
Կոտոլյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 23-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է երկու հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, դրանք ձեռք են բերվել նույն օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ գնման եղանակով: Երկու հողամասերն էլ տարվա վերջում պահպանվել են:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը 2005 թվականին ստացել է ժառանգություն՝ ժամացույց, որի արժեքը գերազանցում է 4 մլն դրամը:
Արմեն Կոտոլյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 34 մլն 990 հազար դրամ, որից 14 մլն 924 հազար դրամը աշխատանքի վարձատրության գումարն է վարչապետի աշխատակազմից՝ նախորդ հաշվետու տարվա՝ 2022 թվականի 13 մլն 661 հազար դրամի փոխարեն:
Կարդացեք նաև
17 մլն 808 հազար դրամը ստացված փոխառություններն են (վարկեր) «Ինեկոբանկից»: 443 հազար դրամը փոխանցում է Երանի քաղաքապետարանի կողմից, 1 մլն 787 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ 29 հազար դրամը` կրկին «Ինեկոբանկից»:
Կոտոլյանի` նախորդ տարվա հայտարարագրից պարզ է դառնում, որ վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձը 2023 թվականի համեմատ աճել է, քանի որ նախորդ տարի նրա աշխատավարձը 13 մլն 661 հազար դրամ էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։