ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե 50%–ը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ, որը չպետք է լինի կոնյակի մեջ. այս մասին ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի ու Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուսումնասիրության համար ձեռք են բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ:
«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ։ Իսկ խաղողի ծագման սպիրտները հենց այն են, ինչ ըմպելիքը դարձնում է կոնյակ։ Պարզվել է, որ ընդամենը 23 նմուշ է լիովին համապատասխանում նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը»,- ասվում է հետազոտության մեջ։
10 նմուշից 9-ում խախտումներ են հայտնաբերվել, և «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներմուծվող կոնյակի նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։
Կարդացեք նաև
«Արդյունքները ցնցող են։ Մենք պատրաստ էինք ինչ-որ քանակի խախտումներ հայտնաբերել, բայց որ խանութներում կոնյակների գրեթե կեսը կեղծ է, դա մասշտաբային ցուցանիշ է։ Նույն ապրանքանիշի շշալցման նույն ամսաթվով նմուշները կարող են համապատասխանել նորմերին, այլ ամսաթվով նմուշները` պարունակել ոչ խաղողային ծագման սպիրտ», – ՏԱՍՍ-ին ասել է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկը։