Մոսկվան հուսով է, որ Երևանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք միայն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն. ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ դա տեսնելու համար։ Միությունը ձեռնտու է Երևանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են արձանագրում, որով քչերը կարող են պարծենալ»