Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քարոզչական հերթական ծամոնն է, որ իրավիճակն այնքան հանգիստ է, այնքան վերահսկելի, որ Հայաստանի իշխանությունները որևէ մտահոգության կարիք չունեն». «Փաստ»

Օգոստոս 20,2024 09:30

«Այս իշխանությունների վարքագիծը գլոբալ առումով քաղաքական տեսակետից պայմանավորված է բնական գործոններով: Երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխելու փորձերը որևէ էական արդյունքներ չտվեցին, զիջումները, որոնք արվեցին արևմտյան հարթակներում, այդ թվում՝ նաև նրանց դրդմամբ, Արցախյան հարցի, Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» գործընթացի, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, էական արդյունք չտվեցին: Արևմուտքն օգտագործեց Հայաստանի իշխանություններին, ինչպես սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց և, ըստ էության, դուրս շպրտեց»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ սկսում է վերլուծել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անհոգ վարքագիծը տարածաշրջանային լարվածության ֆոնին:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկացել են, որ իրենցից որևէ բան կախված չէ: «Իրենց հետ որևէ լուրջ խոսակցություն ո՛չ Արևմուտքից են տանում, ո՛չ Արևելքից, ո՛չ էլ, առավել ևս, Հյուսիսից: Հաշտվել են այն մտքի հետ, որ համաշխարհային և ռեգիոնալ քաղաքական պրոցեսներում մանրադրամ են, և հիմա թուլացել են ու փորձում են հաճույք ստանալ, քանի դեռ կարող են այդ հաճույքը ստանալ: Շատ լավ հասկանում են, որ եթե համաշխարհային կամ ռեգիոնալ բնույթի պրոցեսներ սկսվեն, խոսքը պատերազմական գործողությունների մասին է, իրենցից կրկին ոչինչ կախված չէ: Հիմա փորձում են իրենց ճակատագիրը փորձության չենթարկել: Դրանով են պայմանավորված այս շոուները՝ հեծանիվ քշել, տարբեր փառատոններում «տժժալ», մի ամսով արձակուրդ մեկնել և այնտեղից նկարներ ու տեսանյութեր հրապարակել, լոբի մաքրելու տեսարաններ ապահովել»,-նշում է քաղտեխնոլոգը:

Կարծում է, որ այս ամենն ուղղված է նաև ներքին լսարանին: «Քարոզչական հերթական ծամոնն է, որ իրավիճակն այնքան հանգիստ է, այնքան վերահսկելի, որ Հայաստանի իշխանությունները որևէ մտահոգության կարիք չունեն, անվտանգային խնդիրները մի կողմ են դրել, դրանք իրենց համար առաջնային չեն, անգամ «խաղաղություն» բառն այնքան չեն շահարկում, որքան վերջին չորս տարվա ընթացքում: Այսինքն, ամեն ինչ այնքան լավ է, որ կարող են հաճույք ստանալ, նույնն էլ խորհուրդ են տալիս ժողովրդին: Հասկանում են, որ պաշտոնը հավերժ չէ, ինչպես իրենցից կախված չէր, որ այդ պաշտոնն իրենց ձեռքն ընկավ, նույն կերպ էլ իրենցից կախված չէ, թե ինչպես պաշտոնը և բյուջեից օգտվելու հնարավորությունն իրենց ձեռքից կտանեն: Մյուս կողմից, ընդդիմադիրներին կեղծ մանիպուլյացիաներով և վստահության շոուներով փորձում են հիասթափեցնել, հասկացնել, որ անիմաստ է ինչ-որ բանով զբաղվել, քանի որ ամեն ինչն իբր վերահսկողության տակ է»,- շեշտում է զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031