33 տարի առաջ այս օրերին՝ 1991 թվականի օգոստոսի 20-ին կամ 21-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքեց լրագրողներիս (ես այն ժամանակ աշխատում էի «Ա1+»-ում) եւ խնդրեց կշռադատված լուսաբանել ГКЧП-ի հետ կապված իրադարձություններ: 33 տարի անց բառացիորեն, բնականաբար, չեմ հիշում այդ խոսակցությունը, բայց իմաստն այն էր, որ ցանկացած անզգույշ խոսք կարող է մեզ մի քանի գյուղ արժենալ Արցախում:
Այնպես չէր, իհարկե, որ Տեր-Պետրոսյանը հավանում էր ԽՍՀՄ-ը վերակենդանացնելու հուսահատ փորձը: Պարզապես պատասխանատվություն էր զգում Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) համար, եւ քանի որ մենք այն ժամանակ արդեն դե-ֆակտո անկախ պետություն էինք, նա կոչ էր անում լրագրողներին՝ դրսեւորել պետական մոտեցում:
Ես սա հիշեցի այն առիթով, որ այսօր Հայաստանում Փաշինյանի «արեւմտամետ» երկրպագուները արտահայտություններ չեն ընտրում՝ Պուտինի եւ նրա քաղաքականության մասին խոսելիս, ընդհուպ մինչեւ՝ նրան ձերբակալելու եւ Հաագա ուղարկելու կոչերը, եթե ՌԴ նախագահը ոտք դնի Հայաստան: (Գուցե դա՞ է պատճառներից մեկը, որ Պուտինը օրերս մեկնեց Բաքու, բայց ոչ՝ Երեւան):
Այո, Ռուսաստանի ղեկավարն իր երկրում հաստատել է կոշտ ավտորիտար ռեժիմ եւ ագրեսիվ, արյունալի պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ: Բայց արդյո՞ք դրանից հետեւում է, որ գրեթե պաշտոնական մակարդակով Ռուսաստանի վրա ամենօրյա հարձակումներն արդարացված են: Իմ կարծիքով՝ ոչ. դրանք բերել եւ բերելու են կորուստների, որքան էլ դուր գան մեր արեւմտյան գործընկերներին: Մեծ հարգանք ունենալով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հանդեպ՝ վստահ եմ, որ նրանց հաճոյանալու համար Ռուսաստանին «քլնգելը» ոչ թե պետական, այլ, եթե մեղմ արտահայտություն օգտագործենք, «չտեսական» մոտեցում է:
Կարդացեք նաև
Ի՞նչ ունենք արդյունքում: Պուտինն ու Ալիեւը մեր հարցով ինչ-որ բան են պայմանավորվում, եւ ՌԴ նախագահը խոստանում է իրենց պայմանավորվածության մասին տեղյակ պահել Փաշինյանին: Հնարավո՞ր է արդյոք այդ պարագայում որեւէ դրական սցենար ակնկալել մեզ համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
իսկ ուր մնաց սկզբունքային դիրքորոշում կոչվածը, մի կողմից ընդունում եք որ ավտորիտար ու մարդակեր ռեժիմ է, մյուս կողմից ի ցույց եք դնում, “տեսաք գնաց բաքու և ոչ թե Երևան” և պատկերացրեք դա շատ լավ է որ չեկավ Երևան․․․ ըստ ձեզ ելնելով հարմարավետությունից կամ վախից պետք է սկզբունքային դիրքորոշման փոխարեն ուննենալ փոփոխական “հայկական” դիրքորոշում․․․ աշխարհում միշտ հարգել և հարգում են սկզբունքայիններին․․․
իսկ այն որ երկու դիկտատորները մեր վերաբերյալ բաներ են պայմանավորվում դեռ պարզ էր 2020ից սկսած, նոր բան չկա․ կա մի բան դարձնել հայաստաը ավտորիտար երկիր ու մտցնել իրենց ակումբը, առանց Արցախի․․․․, որը նվերն էր ադրբեջանի հետ նման սերտ սիրո, դուք կարծես այդ պահը համառորեն չեք նկատում
Հարգելի Նարա, հիշեցնեմ, որ դեմոկրատներ Չերչիլը եւ Ռուզվելտը միավորվել էին արյունարբու դիկտատոր Ստալինի հետ՝ նացիզմը հաղթելու համար: Այսօր էլ ժողովրդավարական ԱՄՆ-ը սերտ բարեկամական հարաբերություններ ունի բռնապետական Սաուդյան Արաբիայի հետ: Միջազգային հարաբերություններում լուրջ երկրներն առանորդվում են ռեալ քաղաքականությամբ: P.S. Հայաստանն այսօր (ինչպես եւ առաջ), իմ կարծիքով, շատ հեռու է արեւտյան ժողովրդավարությունից:
Դուք մեկ ասում եք,որ Հայաստանը չունի կոմպլեմենտար քաղաքականության հնարավորություն, մեկ էլ ուզում եք,որ վարենք կոմպլեմենտար քաղաքականություն։
Ես կարծում եմ,որ Պուտինը Հայաստան էլ չպիտի գա։
Նրա փոխարեն մեկը մեկի հետևից պետք է գան ԵՄ ղեկավարները և ԱՄՆ ը բարձրաստիճան պաշտոնյաները։
Փոխանակ այս ամենով զբաղվեն, մեր ղեկավարը հեծանվավազք է կազմակերպում,սա աբսուրդ է։ Նույնն է,որ Զելենսկին նկարչության և երգեցողության ընկալման և վերարտադրման դասախոսություններ կարդար Ուկրաինայում և դաշնակից պետություններում։
Եթե խոսքն իմ մասին է, ապա որտե՞ղ եմ ես ասել, որ Հայաստանը պիտի կոմպլեմենտար քաղաքականություն վարի: Հայաստանը՝ ի դեմս իշխանության արբանյակների, չպիտի սուր հակադրության մեջ մտնի Ռուսաստանի հետ: Իսկ Հայաստանի հետ կապված խնդիրները պետք է քննարկվեն Հայաստանի մասնակցությամբ: Մնացածի հետ համաձյան եմ:
‘աշխարհում միշտ հարգել և հարգում են սկզբունքայիններին․․․’
Seriously, I don’t even know where to start to show the blatant inaccuracy of this statement. The entire western Armenian civilization was annihilated and the perpetrator of the crime was not bothered for the least for its actions. The Karabakh Armenians were expelled from their homes and not only Putin but Ursula Von der Leyen and a line-up of western diplomats, not to mention Iran’s leadership continued taking photos and shaking hands with smiles with Aliev (even if Armenia was a bastion of democracy and Azerbaijan a one family show).
What principles? What justice? What consistency? Did you just wake up and have not yet realized that state relations – since Persian, Greek, Roman times – are solely based on interests and the balance of power? Why is graduating from the geopolitical kindergarten so difficult for the Armenian people?
Մի քիչ ձեւափոխելով Սուվորովի խոսքը. ծանր է զորավարժությունների ժամանակ խաղաղ պայմաններում, հեշտ է ռազմի դաշտում պատերազմի ժամանակ: Ազատությունն, անկախությունը, խաղաղությունը՝ դա զենք է, քիչ է զենք ունենալ, քիչ է ազատություն, անկախություն ու խաղաղություն ունենալ, եթե զենքն օգտագործելու շնորհքը չունես, այդ զենքից, ազատությունից, խաղաղությունից օգուտ չկա:
Իմ հայեցակարգում կա երեք խավ. Ա սպառողների խավը՝ նորածիններն, անկողնային հիվանդները եւ զառամյալ ծերունիները, Բ ծառայողների խավը՝ ծնողները, իմաստուն ավագանին, պետական ծառայողները եւ Գ երկուսի միջանկյալ խավը, ասենք՝ ընտանիքի մեծ երեխաները ութսուն տոկոս Ա սպառող են եւ քսան տոկոս Բ ծառայող: Ավելի մեծ տոկոս ունեցող ծառայողները ծառայում են իրենցից քիչ տոկոսանոց ծառայողներին՝ մեծ երեխաները ծառայում են փոքր երեխաներին, ծնողները ծառայում են մեծ երեխաներին եւ փոքրերին: Նույնն էլ բանակում՝ հմուտ բարձր պաշտոնի ծառայողները ծառայում են իրենցից ցածր պաշտոնի ծառայողներին եւ նորակոչիկներին:
Երկրորդ հայեցակարգային կետը. որքան մեծ է էթնիկական բազմազանությունը, այնքան հզոր է տիտղոսային էթնոսը. մենք մեր էթնոէկոլոգիան պետք է զարգացնենք, հայտնաբերենք մեր պետությունում իրենց էթնիկական ինքնությունը կորցնող էթնոսներին, նրանց մեր էթնոսների Կարմիր գրքի մեջ ներգրավենք եւ ամեն կերպ աջակցենք, որ յուրաքանչյուր էթնոսի ներկայացուցիչ տիրապետի իր էթնոսի լեզվին, բարբառին, խոհանոցին, երաժշտությանը, պարերին, գրականությանը, մշակույթին: Ով գալիս է մեր պետություն, պետք է ապացուցի իր էթնոսի ինքնությունը, իսկ եթե չի կարող, ուղարկել իր էթնոս համայնք եւ սովորեցնել:
Երրորդը. մի քաշային կարգի ներկայացուցիչների մրցակցությունը, օրինակի համար, երկու հարեւան շենքերի բնակչությանը բեռնատարներով լավ որակով հող են բերում եւ բաժանում շենքի բնակիչներին. որ շենքը ծաղիկներով ավելի սիրուն զարդարեց իր շենքի արտաքին եւ շրջակա տարածքները, նա էլ կհաղթի եւ ավելի բարձր պաշտոն կստանա:
Չորրորդ. մենք մեր քաշային կարգի պետությունների հետ պետք է մրցակցենք, ասենք, Վրաստանի, Շվեյցարիայի հետ, միավորվենք եւ անցնենք բարձր քաշայինների կարգ եւ մրցակցել Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ: Այն պետություններում, որտեղ վատ էթնոէկոլոգիական պայմաններ են, պետք է էթնոսների Կարմիր գրքի մեջ ներգրավել.. Ինչպես Ֆրունզիկը կասեր՝ յա տակ դումայու 🙂