Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ (COP29): Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովին (ԵՀ)։
«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել կայուն և տևական խաղաղության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP-29-ի հնարավորությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար», – EUobserver-ին հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակը:
Դեռևս մայիսին ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչն էլ հայտարարել էր, որ COP29-ը լավ առիթ է Ադրբեջանի համար` վերահաստատելու իր հանձնառությունը միջազգային իրավունքին:
«COP29-ը Ադրբեջանի համար հնարավորություն է` վերահաստատելու իր հավատարմությունը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և պայմաններ ստեղծելու ազատ ու անկախ քաղաքացիական հասարակության աշխատանքի համար», – ասել էր ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակը:
Կարդացեք նաև