Հորդանանի մայրաքաղաք Ամմանում այսօր մեկնարկած աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում այսօր մրցագորգը տրամադրվել է 48, 55, 65, 80 եւ 110 կգ քաշայիններին:
Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը եւ 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը վաղը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են նվաճել: Իսկ Մարտին Մանջիկյանը դեռ պետք է երկու սփոփիչ գոտեմարտ անցկացնի:
Կարդացեք նաև
Միայն երկուսում էլ հաղթելու պարագայում նա կգոտեմարտի 3-րդ տեղի համար:
Վաղը պայքարի մեջ կներգրավվեն Մարատ Աճեմյանը՝ 45 կգ, Սարգիս Հարությունյանը՝ 51 կգ, Ալեքս Սարգսյանը՝ 60 կգ, Սամվել Տերտերյանը՝ 71 կգ եւ Լյովա Շուխյանը՝ 92 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ