Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Ազատանի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար ընկած հերոսների շիրիմներին, խնկարկելու և խոնարհվելու 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչ Մահտեսյանի հիշատակի առջև։ Հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը չխնայած հերոսն այսօր կդառնար 23 տարեկան։
«Մեր պարտքն է նրանց հիշել ու նրանց հիշատակի, նրանց ծնողների առջև խոնարհվել, քանզի հերոսների զոհաբերության, նրանց քաջության ու աննկուն կամքի շնորհիվ է, որ այժմ մենք ապրում ենք ու արարում, նրանց հիշելով ու մեր երկիրը շենացնելով կկարողանանք առաջ նայել ու հիշատակը միշտ վառ պահել բոլորիս սրտերում ու մտքերում»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ Հրաչ Մահտեսյանի մորը՝ Ալմաստ Հարությունյանին վստահեցնելով, որ հնարավորությունների սահմաններում միշտ կսատարի քաջորդու ընտանիքին։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Կարդացեք նաև