Թուրքական մամուլում տարածվում են լուրեր, համաձայն որոնց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու մասին օրենքը:
Տեղեկատվության սկզբնաղբյուր հրեական «Yedioth Ahronoth» օրաթերթում նշվում է, որ Նեթանյահուն գնացել է այդ քայլին երկրի ֆինանսների նախարարության ճնշման ներքո:
Օրենքի չեղարկումը պատճառաբանվել է իսրայելական պետությանն անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ:
Թուրքական ապրանքների նկատմամբ իսրայելական կողմի որդեգրած բոյկոտի հետևանքով Թուրքիայից 5 մլրդ դոլար արժողությամբ ներկրումը մի քանի անգամ կրճատվել է՝ հասնելով 1.7 մլրդ դոլարի:
Կարդացեք նաև
Նեթանյահուի նման որոշումը թուրքական մամուլում որակվել է հետևյալ կերպ. «Ցեղասպանի կողմից անսպասելի անակնկալ Թուրքիային…օրենքը չեղարկվել է»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակումներ էր մտցրել Իսրայելի հետ 54 տեսակ ապրանքների առևտրի նկատմամբ, մայիսի 2-ին էլ հայտարարել՝ Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործարքների ամբողջական դադարեցման մասին։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը նշել էր, որ որոշումն ուժի մեջ կմնա քանի դեռ չի դադարեցվի կրակը Գազայի հատվածում և չի ապահովվի հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքը տարածաշրջան։
Տեղի ունեցածից հետո Իսրայելը ևս հայտարարել էր պատասխան միջոցներ ձեռնարկելու՝ առևտուրն արդեն երկկողմանի դադարեցնելու մասին:
Աղբյուր` Ermenihaber.am