Դատարանը արդարացրեց ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանին և Սերգո Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահող դատավոր Անի Դանիելյանին մասնագիտական բարձր պատրաստվածության և արդար դատաքննության համար»,- գրել է նա: