🌊Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 12-18-ը (2024թ․)
☑️ Սևանա լճի մակարդակն օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.65մ (18.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 48սմ-ով։
☑️Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.358մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 18-ը ներառյալ՝ 174.375մլն.մ³:
☑️Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 12-18-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.155մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից օգոստոսի 18-ը ներառյալ՝ 93.790մլն.մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Կարդացեք նաև