Sputnik Արմենիա. «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների հիմնարար շահերին:
Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական փոխգործակցության կարգավորմանը և եռակողմ համաձայնագրերի վրա հիմնված խաղաղության պայմանագրի կնքմանը»,- Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պատրաստ ենք նաև աջակցել սահմանագծմանն ու սահմանազատմանը, նկատի ունեմ, որ ունենք համապատասխան փաստաթղթեր, որոնք վերաբերում են Խորհրդային Միության ժամանակներին, կօգնեն անդրսահմանային ուղիների ապաշրջափակմանը և մարդասիրական կապերի հաստատմանը»,- նշել է նա:
Կարդացեք նաև