Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում վառելիքի պայթյունից տուժած ընտանիքների բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան. «Ապառաժ»

Օգոստոս 19,2024 17:32
«Ապառաժ». Ստեփանակերտի բենզինի պայթյունից տուժած 218 ընտանիքներ  առայսօր  որեւէ կարգավիճակ չունեն, նրանք պահանջում են ՀՀ Կառավարությունից հստակեցնել իրենց կարգավիճակը եւ ըստ դրա՝ խնդիրներին լուծում տալ։ Հարազատները  պարբերաբար դիմում են ՀՀ համապատասխան մարմինների, սակայն առայսօր որեւէ դրական տեղաշարժ չկա։ Նրանք անհնարին են համարում ՀՀ Կառավարության բնակարանային ծրագրից օգտվելը, պահանջում առանձին մոտեցում ցույց տալ նման ընտանիքներին։ Այս եւ նման ընտանիքները ՀՀ-ում բախվում են բազմաթիվ խնդիրների, իրենց զգում են միայնակ եւ անտեսված, մինչդեռ նրանք պետք է լինեն պետության հոգածության ներքո։
ՀՀ Կառավարության կողմից տրվող 50000-ական աջակցությունը բավական չէ  ընտանիքի խնդիրները լուծելու համար,- շուտով լրանում է պայթյունի մեկ տարին, նույնիսկ գերեզմաները չենք կարողանում կարգի բերել, մի կերպ ընտանիքի կեցությունն ենք ապահովում,- նշում են հարազատները,  ապա՝  ավելացնում,- ինչպե՞ս կարելի է նույն հարթության վրա դնել այս ընտանիքներին, ՀՀ սահմանային որեւէ համայնքում այդ գումարով ինչպե՞ս տուն գտնենք, աշխատանք ունենանք, որ կարողանանք կերակրել մեր զավակներին,-  վրդովված նշում են նրանք։Պայթյունի ժամանակ մի շարք զինվորականներ են զոհվել, ովքեր տարիներ շարունակ Արցախի ուժային կառույցներում, ՊԲ շարքերում են ծառայել եւ մինչեւ վերջ պայքարել Արցախի համար, բայց որեւէ կարգավիճակ չունեն։ Հարազատներն այս հարցով դիմումներ են հղել համապատասխան մարմինների, սակայն մերժվել են։ Նրանք բազմաթիվ դռներ են ծեծել, բազմաթիվ նամակներ հղել, սակայն՝  անարդյունք։Այսօր բենզինի պայթյունից զոհվածների հարազատները հանդիպել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանկույանի հետ, ներկայացրել խնդիրները, խնդրել, որ համապատասխան մարմիններին փոխանցվի իրենց մտահոգությունները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031