Վ. Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է այսօր ընթացել հակակոռուպցիոն դատարանի՝ իր գործով հերթական դատական նիստը, ինչ զարգացումներ են եղել: «Նոր բան չկա: Մայիսից գործը դատարանում է, մի քանի նիստ է եղել, ապացույցների ներկայացման փուլն է, մի խոսքով ընթացիկ գործընթաց է»,-ասաց Ակոպյանը:
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ ըստ դատախազության՝ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար, ըստ որի 2019-2022 թթ ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել էր լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։
Ակոպյանի պաշտպան Արսեն Բաբայանը, սակայն, դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ Ակոպյանը ձերբակալվել էր քաղաքական դրդապատճառներով։
«Մոտակա ժամանակներս հարցաքննություն է լինելու վկաների, որտեղ կգա նաեւ Դավիթ Գյուրջինյանը որպես վկա»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ