Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակահար Արմեն Պուչինյանը Սոչիում հանդես է եկել Роза Хутор. Классика միջազգային փառատոնին

Օգոստոս 19,2024 16:37

Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում օգոստոսի 12-18-ը անցկացված Роза Хутор. Классика փառատոնին։ Փառատոնին ամեն տարի հանդես են գալիս օպերայի և բալետի աստղեր, արտասահմանցի արտիստներ և Սանկտ Պետերբուրգի լեգենդար պետական ​​ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսեյ Ասլանովի ղեկավարությամբ։

Ասլանովի հետ համագործակցությամբ կայացել է համերգ, որի նմանակը ներկայացվել է Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում երկու տարի առաջ։ Իրականացվել է երաժշտական նվագակցությամբ «Կային, չկային հեքիաթներ» խորագրով գրական-գեղարվեստական պերֆորմանս։

Թատրոնի և կինոյի դերասանները՝ Արմեն Պուչինյանի կատարումների ներքո կարդացին աշխարհի ժողովուրդների հեքիաթները։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ռուսալեզու «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որում հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդներ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։ Ներկայացվել է նաև գրքում առկա հայկական հեքիաթը։ Պուչինյանը կատարել է մի շարք երկրների, այդ թվում՝ հայկական ազգային երաժշտություն։ Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունել է հրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ Ալինա Գասումյանովան։

Գրքի աշխատանքներում ներգրավված է եղել 27 երիտասարդ և արդեն հայտնի նկարազարդողներ Ռուսաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Էստոնիայից։ Առանձնահատուկ շեշտենք, որ այս գրքի շրջանակում թիմը համագործակցել է նաև հայ նկարազարդողի հետ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031