Armsport.am Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը հաջող է մեկնարկել մրցաշարում։
Կիրակոսյանը մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել՝ ժամանակից շուտ պարտության է մատնելով ադրբեջանցի Աբդուլ Հասանովին:
Նշենք, որ Կիրակոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության գործող փոխչեմպիոնն է։ Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-25-ը, առաջնությանը կմասնակցի ընդհանուր 576 ըմբիշ։