Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն «անցանկալի է» համարել Քլունիի հիմնադրամի գործունեությունը

Օգոստոս 19,2024 16:12

«Ազատություն». Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է համարել «Հանուն արդարության Քլունի հիմնադրամի» (Clooney Foundation for Justice) ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

«Հանուն արդարության Քլունի ֆոնդը» հիմնադրվել է 2016 թվականին Նյու Յորքում՝ կինոաստղ Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ամալ Քլունիի կողմից։ Այն գործում է ավելի քան չորս տասնյակ երկրներում։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը գտնում է, որ հիմնադրամը Ռուսաստանին վարկաբեկելու գործունեություն է ծավալում։

«Մարդասիրական գաղափարների քողի ներքո կազմակերպությունը նպաստում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության քրեական հետապնդման նախաձեռնություններին, հրապարակայնորեն տարածում է օտարերկրյա գործակալների և ՀԿ-ների վերաբերյալ ռուսական օրենսդրության բացասական կեղծ փորձագիտական գնահատականները», – ասված է Ռուսաստանի գլխավոր դատախազի մամուլի հաղորդագրությունում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031