Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամաբերդի եկեղեցու տարածքում գյուղապետի եղբոր մասնակցությամբ սպանության վայրում հայտնաբերվել են դանակներ. Shamshyan.com

Օգոստոս 19,2024 15:42

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մարմաշեն» վանքի տարածքին հարակից հատվածում լրացուցիչ տեղազննութուն են կատարել և հայտնաբերել 2 հատ ծալովի դանակ՝ բացված վիճակում:

Ոստիկաններն ու քննիչներն ունեն հիմնավոր կասկածներ, որ օգոստոսի 9-ին նշված վայրում տեղի ունեցած սպանության ժամանակ հայտնաբերված դանակները հանդիսանում են հանցագործության գործիք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  Shamshyan.com -ը, օգոստոսի 9-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը՝ մահացած։

Պարզվել էր, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն էր, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Դիակի վրա առկա է եղել կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։

Ոստիկանները պարզել էին նաև, որ նա վնասվածքը ստացել էր Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել էր Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել էր 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել էր դեպքի վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն էր տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, որն ականատես էր եղել վիճաբանությանը և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն էր, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն էր։

Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031