Իսկ դուք գիտեի՞ք, որ Երերույքի տաճարում իրականացվող պահպանության աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աջակցությամբ։
Շիրակի մարզի Անիպեմզա բնակավայրի հարևանությամբ գտնվող 4-5-րդ դարի այս տաճարը վաղ քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության և մշակութային ժառանգության եզակի կոթողներից է։ Ի հեճուկս բնական և մարդկային գործոններով պայմանավորված դժվարությունների՝ այս հուշակոթողի պահպանությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Երերույքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին։
Սկսած 2005թ-ից՝ ԱՄՆ դեսպանությունը (ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով) աջակցել է մշակութային պահպանության 15 ծրագրերի՝ հատկացնելով ընդհանուր առմամբ 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով Հիմնադրամը հատկացրել է 175․000 ԱՄՆ դոլար․ աշխատանքները ներառում են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և նախապատրաստում որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր։
Այս ծրագրի իրականացմամբ Միացյալ Նահանգներն ընդգծում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հարցում իր հանձնառությունը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կարդացեք նաև