Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատերի համար սա ապրուստի միակ միջոցն է։ Բազմաթիվ արցախցիներ ևս իրենց օրվա հացի խնդիրը լուծում են այս աշխատանքի միջոցով. Գառնիկ Դանիելյան

Օգոստոս 19,2024 15:20

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին։

Պարտադիր է դառնում նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը և էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի տրամադրումը։

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։

Չցանկանալով մանրամասն ներկայացնել նոր կարգավորումները, պարզապես արձանագրենք, որ այս որոշման հետևանքով կավելանա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը։

Սակայն, առավել մտահոգիչ է տաքսի ծառայություն մատուցող անհատների դրությունը։ Շատերի համար սա ապրուստի միակ միջոցն է։ Բազմաթիվ արցախցիներ ևս իրենց օրվա հացի խնդիրը լուծում են այս աշխատանքի միջոցով։

Ոչ ոք դեմ չէ, որպեսզի տաքսի ծառայություն մատուցողները ևս միանան հարկային էլեկտրոնային համակարգին։ Սակայն, մինչ նման որոշում կայացնելը հարկ էր գոնե հանդիպել այս բիզնեսի ներկայացուցիչների հետ, լսել նրանց դիտարկումները, այնուհետև ընդունել որոշումներ, որոնք կլինեն և՛ օրինաչափ, և՛ չեն վնասի ևս մեկ ոլորտի։

Ուշագրավ է, որ 2018-ին վարչակարգի պարագլուխը սկսեց սիրաշահել տաքսիստներին՝ իր լայվերում հայտնելով, որ անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից, և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունն իրականացնել ավելի ազատ պայմաններում։

6 տարի անց իրավիճակ է փոխվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031