Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը, չգիտես ինչի դիմաց, զիջել է COP 29-ը. Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 19,2024 15:14

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP 29) Ադրբեջանում անցկացնելու սխալը սկսվել է հենց այն ժամանակ, երբ ՀՀ-ն հրաժարվել է այդ նույն կոնֆերանսն իր մոտ ընդունել: Այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Հայաստանը, չգիտես ինչի դիմաց, զիջել է, դա կոպիտ քաղաքական սխալ է, որովհետեւ ՀՀ-ն այնքան խնդիրներ ուներ: Որ ասում են ռազմական գերիներ, նրանք բոլոր ապօրինաբար պահվում են, նրանք չեն վերցվել մարտական գործողությունների ժամանակ: Հենց այս հարցը պետական մակարդակով անընդհատ պետք է հնչեցվեր: Այս առումով այսպիսի միջոցառումներն անհրաժեշտ են, բայց բավարար չեն ինչ-որ բան փոխելու համար: 2020 թվականից Բաքվում պահվում են անօրինական ձերբակալված անձինք ու այս աստիճանի անտարբերություն: Չեմ կարծում, որ COP29-ի անցկացման վայրը կփոխեն, բայց որ կարելի է ինչ-որ բան այդտեղից կորզել, դա հաստատ է »,- լրագրողների հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ինչպես ինչ-որ բան կորզել, եթե ՀՀ-ն չի մասնակցում այդ կոնֆերանսին՝ հարցին տիկին Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Դե լավ է, որ գոնե չենք մասնակցում: Կրկնում եմ՝ մասնակցությունը համաձայնություն է այդ երկրի քաղաքականության հետ: Իսկ գերիների վերադարձի առումով ինչ-որ ձեւով հնարավոր է: Միջազգային պետությունները ավելի շատ կգնան նման բաների, որովհետեւ դրանք զարդարում են իրենց որպես մարդասիրական իրավունքի ջատագովներ: Չգնալը այս իշխանությունների համար պարտադրված քայլ էր, որովհետեւ գնալը կնշանակեր, որ համաձայնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031