Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուլբյուլօղլուն կոչ է արել «չքաղաքականացնել» ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով նոր ճանապարհ ստեղծելու հնարավորությունը

Օգոստոս 19,2024 14:54

«Ազատություն».Պուտինի՝ Բաքու այցի ֆոնին ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին հարց է ուղղել Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ։

«ԱՄՆ-ն դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ Բաքվում մտահոգություն կա՞, որ Վաշինգտոնը կրկին փորձում է խարխլել հարավկովկասյան տարածաշրջանը», – հարցրել է ՏԱՍՍ-ը։

Դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ուղիղ չի պատասխանել, փոխարենը հորդորել է «չքաղաքականացնել այդ հարցը»։

«Ես չէի քաղաքականացնի այդ հարցը։ Տրանսպորտային ցանկացած նախաձեռնություն ամենևին չի նշանակում, որ երբ բացվի նոր միջանցքը, բոլորն անմիջապես կթողնեն արդեն իսկ փորձարկված ու հարմար ճանապարհը և կվազեն դեպի նոր երթուղի։ Դա ամենևին էլ այդպես չի աշխատում»,- պատասխանել է ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով, որ գործընթացը ժամանակատար է, մեծ ներդրումներ և բազմաթիվ երկրների համաձայնությունն է պահանջում։

Դեսպանի համոզմամբ, տրանսպորտային միջանցքը «ապրանքների և մարդկանց փոխադրման հնարավորություն է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Կրեմլի կայքից: Լուսանկարիչ՝ Միխայիլ Տերեշչենկո, TASS

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031