Regionmonitor . «Ցանկանում եմ նշել, որ մենք շատ գոհ ենք մեր երկրների փոխգործակցության մակարդակից։ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը մենք ստորագրել ենք 2022 թ. փետրվարին, հաջողությամբ իրականացվում է, և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում մենք տեսնում ենք շատ դրական դինամիկա և լավ թվեր։
Եվ, իհարկե, մենք համագործակցում ենք էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում, հատուկ ուշադրություն ենք դարձնում հումանիտար համագործակցությանը, բայց նաև շատ այլ ոլորտներում [ենք համագործակցում]», – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Կարդացեք նաև