Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ժառանգության ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանը վարում է նաև Արցախի իսլամացման քաղաքականություն»

Օգոստոս 19,2024 13:22

Ուղիղ 11 ամիս առաջ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմը, հերթական անգամ լայնածավալ պատերազմ սանձազերծեց ամբողջովին շրջափակված և հումանիտար ծանր իրավիճակում գտնվող Արցախի դեմ, ինչի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախի Հանրապետությունը: Պատերազմի ընթացքում թիրախավորվեցին բազմաթիվ քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ: Առկա բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդ ընթացքում ադրբեջանական օկուպացիոն ստորաբաժանումների իրականացված հանցանքները, մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություններ են: Արցախի ամբողջական հայաթափումից և ժամանակավորապես բռնազավթումից մինչ օրս Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից ոչնչացվեցին և յուրացվեցին բազմաթիվ պատմամշակութային արժեքներ, մի շարք բնակելի թաղամասեր և ամբողջական բնակավայրեր:

Մասնավորապես՝ Չարեքտարի վանքն հայտնվեց ադրբեջանական վանդալիզմի թիրախում

(https://monumentwatch.org/hy/alerts/չարեքտարի-վանքն-ադրբեջանական-վանդալ/), ոչնչացվեցին բազմաթիվ բնակավայրերի և պատմամշակութային հուշարձանների մերձակայքում տեղակայված ցուցանակները, օգտագործելով ծանր շինարարական տեխնիկա ու զինտեխնիկա,

Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալեցին (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-տապալել-է-ստեփանակերտի-խաչ/ ; https://www.aravot.am/2023/10/03/1373854/),

Արցախի Մարտակերտի Վանք գյուղում քանդեցին ավտոմեքենաների համարանիշների պատը` Ադրբեջանի նախագահի հրամանով (https://monumentwatch.org/hy/alerts/վանքի-ավտոմեքենաների-համարանիշների/),

ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանցիները-ստեփանակերտում-վանդա/),

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանն-աղբակույտի-է-վերածել-շուշի /),

Ադրբեջանն ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանն-ավերել-է-քաշաթաղի-շրջանի-աղ/ ), ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանցիներն-ավերել-են-մարտակերտ-ք/),

Անատոլի Զինևիչի կիսանդրու ավերումը ( https://monumentwatch.org/hy/alerts/անատոլի-զինևիչի-կիսանդրու-ավերումը/ ),

Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-վանդալիզմի-է-ենթարկել-արցա/ ),

Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը ավիրվել է ադրբեաջանցի վանդալների կողմից (https://monumentwatch.org/hy/alerts/Արցախի-հակակու-գյուղի-զոհվածների-հիշ/),

ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում Ադրբեջանն ոչնչացրել է Արցախի հերոս՝ Աշոտ Ղուլյանի հուշաքարը ( https://monumentwatch.org/hy/alerts/բռնազավթված-ստեփանակերտում-ադրբեջան/),

Ադրբեջանը հեռացրել է Վանքասարի եկեղեցու խաչը (https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-հեռացրել-է-վանքասարի-եկեղե/), Ադրբեջանը ոչնչացրել է Իվան Իսակովի կիսանդրին Ստեփանակերտում ( https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-իվան-իսակովի-կի/),

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-ստեփանակերտի-վ/),

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-ստեփանակերտի-մ/),

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում գտնվող՝ Շառլ Ազնավուրի կիսանդրին (https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-ոչնչացրել-է-Ստեփանակերտի-հ/),

Գետավանի հուշարձանն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախում (https://monumentwatch.org/hy/alerts/Գետավանի-հուշարձանն՝-ադրբեջանական-վ/),

Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին ( https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-հողին-է-հավասարեցրել-Շուշի/ ),

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-հիմնահատակ-ավերել-է-քարինտ/),

Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-շուշի-քաղաքի-ղա/),

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին (https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-հիմնահատակ-ոչնչացրել-է-բեր/), ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանցիները-պղծել-են-բերդաձորի-զո/ ),

ձևախեղվում է Արցախի պետական համալսարանի շենքը և ոչնչացվում համալսարանի պատերից հայկական գրությունները,

Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-ոչնչացվել-են-տանկ-հուշարձան/),

մինչ այդ հեռացվել էր Տանկ հուշարձանը,

Ադրբեջանը այս անգամ ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցին կից կանգնեցված հուշաղբյուրը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-այս-անգամ-ավերել-է-շուշիի-խա/),

Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի վերափոխման աշխատանքներին (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ձեռնամուխ-է-եղել-ստեփանակե/ ), Ադրբեջանի թիրախում Մարտակերտի շրջանի Վանք գյուղի հուշակոթողներն են / https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանի-թիրախում-վանք-գյուղի-հուշա/ ),

ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը (https://monumentwatch.org/hy/alerts/ոչնչացվել-է-ադրբեջանի-վերահսկողությ/),

Մոխրենես գյուղը՝ ադրբեջանական հարձակումների թիրախում (https://monumentwatch.org/hy/alerts/մոխրենես-գյուղը՝-ադրբեջանական-հարձա/), ադրբեջանական վանդալիզմի զոհ է դարձել նաև Խծաբերդը ( https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands/posts/հայկական-լեռնաշխարհի-մշակութային-ժառանգության-օմբուդսմեն-ժամանակավորապես-բռնազավ/401005393003634/ ),

ոչնացվել են բազմաթիվ հուշանկույներ նվիրված հանուն հայրենիքի նահատկաված հերոսների, Ստեփանակերտի տարբեր հատվածներում ոչնչացվել են մի շարք արձաներ և պատկերաքանդակներ

(https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands; https://www.aravot.am/?s=Հովիկ+Ավանեսով ):

Այս ցանկը ամբողջական չէ և աճում է երկչափական պրոգրեսիայով`ամեն վայրկյան արձանագրվելով վանդալիզմի նորանոր դեպքեր: Եվ այս ամենը քրիստոնյա աշխարհի աչքի առաջ: Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը վարում է նաև Արցախի իսլամացման քաղաքականություն:

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031