Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում ձեռք են բերել 4 անշարժ գույք, Թուրքայի քաղաքացիները՝ 42. JAMnews

Օգոստոս 19,2024 12:16

JAMnews.  Պաշտոնական վիճակագրության համաձայն`օտարերկրացիների կողմից հայաստանյան անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Ոլորտի դերակատարները, սակայն, համարում են, որ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական վիճակը: Հաշվի չեն առնվում այն բնակտարածքները, որոնք արդեն գնված են՝ օրինակ, նորակառույցներում, որտեղ շինարարությունը դեռ ավարտված չէ։

Ամեն դեպքում, փորձագետները համակարծիք են՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումները դրական ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա։ Նույնիսկ առաջարկներով են հանդես գալիս՝ ինչպես հետաքրքրություն առաջացնել և աշխուժացնել ոլորտը։

Ո՞ր երկրների քաղաքացիներն են անշարժ գույք գնում Հայաստանում

Վիճակագրական կոմիտեի տվյաներով՝ 2023 թ.-ին օտարերկրացիների կողմից Հայաստանում գնվել է 1645 անշարժ գույք։ Սա 15,6 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի: Վերջին 5 տարիների համեմատականով օտարերկրյա քաղաքացիների կողմից գնումների ամենամեծ ծավալը գրանցվել է 2022թ.-ին՝ 1950 գործարք:

2023թ.-ի գնորդների մեծ մասը՝ 66,6% Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Սա վերջին հինգ տարիներին գրանցված տոկոսային ամենաբարձր ցուցանիշն է՝ օտարերկրացիների գնումների շարքում:

Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 155 գործարքով, որը կազմում է ընդհանուր գնումների 9.5 %-ը: Այս ցուցանիշը 2019-2022 թվականներին գրանցված շարունակական աճից հետո 2023թ.-ին անկում է ապրել (2019-ին՝ 109, 2020-ին՝189, 2021-ին՝ 245, 2022-ին՝ 240 գնում):

Եվրոպական երկրների քաղաքացիների կողմից հետաքրքրությունը նույնպես նվազել է։ 2023-ին գրանցվել է անշարժ գույքի 200 գնում՝ 2021-2022 թվականներին գրանցված շուրջ 250-ի փոխարեն:

Նվազել է նաև ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից գնումների ծավալը։ 2019-ին գրանցված 68 գործարքի փոխարեն 2023-ին գնվել է 55 բնակելի տարածք:

Օտարերկրյա սեփականատերերը հայեր են

«Հայաստանում գույք ձեռք բերող այլ երկրների քաղաքացիների գերակշիռ մասն այլ երկրի քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայեր են։ Դա այն մարդիկ են, որոնք Հայաստանում ուսանելու, երկարաժամկետ կամ կարճաժամկետ այցերի համար նախընտրում են ունենալ իրենց սեփական բնակարանը Հայաստանում՝ վարձակալելու փոխարեն»,- ասում է RED Invest Group ընկերության ղեկավար Արսեն Ավետիսյանը:

2023թ.-ին Հայաստանում անշարժ գույքի գնորդների ցանկում Եվրոպական երկրներից առաջատարը Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի  քաղաքացիներն են:

Նախկին սովետական հանրապետություններից առավել մեծ թվով գույք են ձեռք բերել Ուկրաինայի (29), Վրաստանի (12), Ղազախստանի (10) քաղաքացիները:

«Այլ պետություններ» ենթախմբում գրանցված են նաև Լիբանանի (14), Կանադայի (12), ԱՄԷ (13) քաղաքացիների կողմից կատարված գործարքները:

Ադրբեջանի քաղաքացիները՝ ՀՀ գույքի սեփականատեր

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ վերջին տարիներին Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել նաև ոչ բարեկամ երկրների քաղաքացիները:

Մասնավորապես, վերջին 5 տարիների տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 4 անշարժ գույք։ 2-ը գնվել են 2019-ին, ևս 2-ը՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2022թ.-ին:

Թուրքայի քաղաքացիները վերջին տարիներին ձեռք են բերել 42 անշարժ գույք․

2019 թ.-ին՝ 18,

2020-ին՝ 2,

2021-ին՝ 8,

2022-ին՝ 11,

2023-ին՝ 3:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031