Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Go-ն օգտատերերին կփոխհատուցի ուղևորությունների արժեքը՝ ապրիլի 24-ին իրականացրած ակցիայի շրջանակում

Օգոստոս 19,2024 11:52

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օգտատերերից ստացել էր հարցումներ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։

🔸Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդները ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը: Օրինակ՝ վճարովի սպասելավարձի, տարբեր պատճառներով ուղևորությունը փաստացի նշված վերջնակետից մեծ հեռավորության վրա ավարտելու կամ որոշ վարորդների կողմից ուղևորության ամբողջական գումարը գանձելու պատճառներով:

🔸ՄՊՀ-ն ուսումնասիրել է բարձրացված հարցերը, կապ է հաստատել Yandex Go ծառայության հետ: Ծառայությունը քննություն է իրականացրել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել օգտատերերին նման ուղևորությունների արժեքը և նախատեսում է առաջիկայում նման փոխհատուցում իրականացնել։

📌Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել👉 Yandex Go-ի սպասարկման ծառայություն` փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031