Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ բանը, որ Ադրբեջանը տեսնում է՝ ՀՀ ղեկավարությունը բացի հեծանիվի ու խաշլամայի մասին քննարկումներից, այլ բանի ունակ չէ. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 19,2024 10:54

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկվանից Ադրբեջանը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում մի շարք տելեգրամյան ալիքներով գրելով՝ «Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի»։ Այս հրապարակման մեջ մատնանշում են Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի տարածքում կառուցվող զորամասը։ Այդ հրապարակումներից հետո երկու անգամ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ Մեկը տարածվեց երեկ երեկոյան, մյուսը՝ այսօր առավոտյան։

Այս քարոզչական արշավը ու ապատեղեկատվական գրոհները շարունակվում են մոտ մեկ ամիս, բայց ՀՀ ՊՆ-ն միայն զբաղված է դրանք ժխտելով, իսկ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի մասին հայտարարություններ չի անում, որ հստակ քաղաքական գնահատական հնչեցնի։ Ադրբեջանը դեռևս տրամադրություններ է շոշափում, և միակ բանը, որ տեսնում է այն է, որ Հայաստանի ղեկավարությունը բացի հեծանիվի ու խաշլամայի մասին քննարկումներից այլ բանի ունակ չէ…

Մինչդեռ կոմպետենտ ղեկավարման պարագայում Ադրբեջանի ամեն քայլ կարելի էր ուղղել իր դեմ։ Զուտ մի օրինակ՝ Ադրբեջանը մինչ այսօր մոտ 60 համատեղ ու անհատական զորավարժություն է արել, ինչո՞ւ հայկական կողմը երբեք դրա մասին չի խոսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031