«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիքը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով տարածել ապատեղեկատվություն, երեկ հայտնել է Նախիջևանի ուղղությամբ հրադադարի խախտման մասին։
Ըստ Հայաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության՝ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»: