Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում համաքրիստոնեական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանը զուգահեռ` Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Օգոստոսի 15 -ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի X-ի պաշտոնական էջում հրապարկված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի պետական ցեղասպան քաղաքականության հերթական զոհն է դարձել Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղը։
Մասնավորապես արբանյակային լուսանկարում հստակորեն երևում են բազմաթիվ ավերածություններ։ Նշենք, որ Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը , Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, բազմաթիվ բնակելի թաղամասեր Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում։ Այս փաստը ևս մեկ ցույց է տալիս, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։