Օգոստոսի 19-ին Ամմանում (Հորդանան) մեկնարկում է Մ 17 տարեկանների հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մասնակցության հայտ ներկայացրած 576 ըմբիշների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ավագ մարզիչները հրապարակել են հավաքականների կազմերը:
Ազատ ոճ․ 45 կգ՝ Մհեր Հակոբյան, 48 կգ՝ Արմեն Պապիկյան, 51 կգ՝ Աշոտ Գյուլնազարյան, 55 կգ՝ Գագիկ Ղազարյան, 60 կգ՝ Հայկ Ավանեսյան, 65 կգ՝ Եղիշե Մոսեսյան, 71 կգ՝ Վահե Սաղյան, 80 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 92 կգ՝ Հրաչիկ Մկրտչյան, 110 կգ՝ Անդրանիկ Ջաղեթյան:
Հունահռոմեական ոճ․ 45 կգ՝ Մարատ Աճեմյան, 48 կգ՝ Մարտին Մանջիկյան, 51 կգ՝ Սարգիս Հարությունյան, 55 կգ՝ Յուրիկ Մխիթարյան, 60 կգ՝ Ալեքս Սարգսյան, 65 կգ՝ Նարեկ Գրիգորյան, 71 կգ՝ Սամվել Տերտերյան, 80 կգ՝ Արամե Առաքելյան, 92 կգ՝ Լյովա Շուխյան, 110 կգ՝ Արթուր Մանվելյան:
Առաջինը պայքարն սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ