Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի բանաստեղծությունն իրական Հայաստանի մասին

Օգոստոս 18,2024 14:24

Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն

Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:
Մեր հայացքները՝ հեռու քեզանից
Հայրենիքներ են փնտրել անդադար։
Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,
Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,
Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։
Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,
Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,
Հոգեհանգստի տոչորող տանից
Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։
Եւ քո ապրելը պիտի հավերժի,
Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։
Երջանկությունն է քո տունը վերջին,
Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։
Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք,
Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,
Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,
Պետություն մեր հար, հայրենիք մեր հին։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    “Մալադեց”, “մալադեց” … Հայ ժողովրդի պես բախտավորը չկա, դե թող ամբողջ աշխարհը նախանձից մեռնի, թե ինչպիսի բազմաշնորհ ղեկավար ունենք – իր քաղաքական հակառակորդներին չագուչով շինում է, ուժայիններով էլ կզցնում է, մեր սահմանամերձ հողերը առատաձեռնորեն նվիրում է (ալիևի պես քծիպ չի), հեծանիվ է քշում, ոտանավոր է գրում,
    աշնանն էլ իր սիրելի ընտրազանգվածին – տաքսիստներին է ՀԴՄ-ներով կզցնելու, իսկ եթե հանկարծ ամբողջ ժողովուրդն իր դեմ ոտքի կանգնի, նա “խոդի է գցելու” պլան Բ-ն, այսինքն Յութուբով հուզված արտասանելու է
    “Ախր ես ինչպես? վեր կենամ, գնամ,
    Ախր ուրիշ տեղ ես ինչպես? մնամ”։
    Դե ժողովրդի սիրտն էլ հո քարից չի, կհուզվի ու կխնդրի որ նիկոլը չգնա, մնա, մնա ոտանավորներ գրի, արտասանի, հեծանիվ քշի։ Ինքը հեծանիվը կքշի, թուրքն էլ մեզ մեր երկրից կքշի …

  2. Gohar says:

    Ձոն Հայաստանին,-ես այսպես վերնագրեցի ։ Առավելագույնս կարճ ժամկետում վերածել երգ-հիթի-հիմնի։ Հատիս լեռան գագաթին կառուցվող մեգաարձանի շրջակայքում թող այդ երգը թեվածի, հասնի թշնամուն եվ ահ ու սարսափի մեջ նրան գցի։ Դեհ հայ ընտրազանգված, տեսեք թե ինչպես է գրիչով նա հաղթում թշնամուն ։
    Հ․Գ․
    Անասելի ամոթ եվ հակակրանք եմ ապրում ։ Վաղը սկսվում է նոր կամավորական աշխատանքային շաբաթս
    Council Center For Senior Citizens-ում։ Հերթապահ հարցը, թե ես ո՞ր երկրից եմ, միշտ կախված է գլխիս։ Չնայած հարց տվողը Հայաստանի ո՛չ անունն է լսել, ո՛չ էլ տեղը գիտե, բայց ես կ՛նախընտրեմ չ՛ասել ազգությունս։ Կյանքիս վերջին տարիներիս ողբերգությունն է։

  3. Gohar says:

    Մտատանջություն ունեմ, որ դրանով քարոզում է ժողովրդին բավարարվել այնքանով, ինչքան որ ունենք։ եվ, երկրորդ, հավակնում է այն դարձնել Հայաստանի Հանրապետության Հիմնը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031