Օրենսդրական աշխատանքներում հաջողելու, խորհրդարանական կառավարման երկրին համապատասխան գործելու, հասարակություն-ԱԺ կապն առավել ամրապնդելու համար վերջին 3 տարիներին խորհրդարանն ակտիվացրել է կապերը նաեւ միջազգային դոնոր
կազմակերպությունների հետ:
Նախ յուրաքանչյուր կիսամյակ դոնոր բոլոր կազմակերպությունների հետ իրականացվում են համաժողովներ ու համատեղ քննարկվում է աշխատանքային քարտեզը: Խորհրդարանը ներկայումս սերտ համագործակցում է միջազգային գործընկեր 5 կազմակերպության հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ