Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Անկախ մարտահրավերներից՝ կապանցին Կապանում պիտի երջանիկ ապրի․ Գեւորգ Փարսյան

Օգոստոս 18,2024 10:30

Արցախ-Սյունիք համագործակցությունը եկել է դարերի խորքից ու ինչպես նշել է Գարեգին Նժդեհը՝  Արցախն ու Սյունիքը  Հայաստանի ողնաշարերն են, առանց որոնց մեր երկիրը գոյություն ունենալ չի կարող․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ մարտահրավերների առաջ է Կապանը՝ հաշվի առնելով այն, որ քաղաքի որոշ մասերից երեւում են ադրբեջանական դրոշները։

«Արցախի կորստով մարտահրավերները, կարծում եմ, Սյունիքի մարզի համար ավելացել են։ Իսկ դրոշների ականատեսն ենք 2020 թ․ դեկտեմբերի 18-ից, հայտնի դեպքերից հետո, երբ մենք զիջեցինք այն ստրատեգիական բարձունքները, որոնք զբաղեցրել էինք Կապանի ինքնապաշտպանության ժամանակ։ Դրանից հետո ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր բնակավայրերի անմիջական հարեւանությամբ»,-նշեց Գեւորգ Փարսյանը։ Վերջինիս խոսքով, պիտի անեինք հնարավորն ու անհնարը՝ թույլ չտալու Արցախի մեծ ողբերգությունը։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական կողմի պահանջին, ապա ըստ Կապանի համայնքապետի՝ անընդունելի է արտատարածքային որեւէ միավորի առկայություն Սյունիքում։ «Ճանապարհների ապաշրջափակման, միջանցքի մասին ավելի շուտ իշխանությունները կարող են խոսել ։  Բազմիցս լսել ենք, որ իշխանություններն էլ են արտահայտվել, որ նման մոտեցումն անընդունելի է»,-նշեց Գեւորգ Փարսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի երրորդ շաբաթ օրը նշվում է Կապանի հիմնադրման օրն, ու անդրադառնալով օրվա խորհրդին՝ լրագրողները Գեւորգ Փարսյանից հետաքրքրվեցին, թե իր երազանքների Կապանը տեսնելու համար ի՞նչ ճանապարհ պետք է անցնել։

«Ցանկությունս մեկն է՝ կապանցին Կապանում ապրի լիարժեք, երջանիկ  եւ ուրախ։  Դրա համար փորձում ենք ամեն ինչ անել։ Կապանցին՝  Կապանում պետք է իրեն երջանիկ զգա»,-նշեց Գեւորգ Փարսյանը։

Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031