Օգոստոսի 16-ին «Ռուսական գրքի տանը» տեղի ունեցավ արցախցի գրող Ալբերտ Ոսկանյանի նոր գրքի շնորհանդեսը: «Ճակատագրերը պատերազմի շեմին. կյանք, փորձություններ և սեր» գրքի էջերը զետեղված էին Արցախում անցկացրած ջերմ ու ցավոտ դրվագներով:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ պարոն Յուրի Նավոյանը, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ պարոն Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ տիկին Մելանյա Բալայանը, Արցախի նախկին ԿԳՄՍ նախարարները, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:
Գիրքը լույս է տեսել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի համատեղ աջակցությամբ:
ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ