Պրահայում մեկնարկել է արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի 8-ից 18 տարեկան տղաների եւ աղջիկների 23-րդ առաջնությունը, որին մասնակցող Հայաստանի 19 շախմատիստներից առավել հաջող մեկնարկել է 18 տարեկան տղաների մրցաշարի մասնակից, ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը:
Խաղացված չորս տուրերում Ալեքսը պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ