Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Կապիկի ծաղիկը (Mpox) նորություն չի։ 1970-ական թվականներից պարբերաբար գրանցվել են այս վիրուսի դեպքեր, հիմնականում Աֆրիկայում, քանի որ վիրուսի բնական տերերը Աֆրիկայում տարածված փոքր կապիկների մի քանի տեսակներ են։ Վիրուսը պատկանում է կարգաբանական նույն ընտանիքին, ինչ բնական ծաղիկի վիրուսը, որն այլևս չի հանդիպում բնության մեջ։
Ինչո՞ւ է ԱՀԿ հիմա ահազանգում։ Քանի որ վերջին մեկ տարվա մեջ գրանցվել է 18000-ից ավելի դեպք, որից շուրջ 900-ը՝ մահվան ավարտով (մոտ 5%)։ Անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել։ Վիրուսի առաջին դեպքը նաև գրանցվեց Աֆրիկայից դուրս՝ Շվեդիայում, ինչը նշանակում է, որ վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ։ Վիրուսը տարածվում է կոնտակտային եղանակով, ունի համեմատաբար կարճ ինկուբացիոն/թաքուն շրջան։
Ի՞նչ պետք է անի ՀՀ ԱՆ։ Նախ՝
Կարդացեք նաև
1) ապահովի ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտների մեծ չափաքանակ (եթե դեռ չի արել),
2) որոշի այն թիրախային խմբերին, որոնք պետք է նմուշառվեն, եթե նույնիսկ չկան սիմպտոմներ,
3) սահմանային ավելի լուրջ վերահսկողություն իրականացնի՝ հաշվի առնելով, որ տուրիստական սեզոնը դեռ չի ավարտվել ու կա մարդկանց մեծ տեղաշարժ։