Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնատելլոյի «Տիրամայրը մանկան հետ» մարմարե հարթաքանդակը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներից

Օգոստոս 17,2024 10:40

Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներից է ֆլորենտացի վարպետ-նորարար Դոնատելլոյի «Տիրամայրը մանկան հետ» մարմարե հարթաքանդակը։

Եվրոպական քանդակագործության զարգացման գործում առանցքային դեր ունեցող այս մեծանուն վարպետը ձևափոխել է հարթաքանդակի գեղարվեստական արտահայտչամիջոցները` ներմուծելով գեղանկարչությանը հատուկ տարրեր` ծեփվածքի հարթապատկերային մշակում և հեռանկարի առկայություն:

Դոնատելլոն մի ամբողջ շարք ունի «Տիրամայրը մանկան հետ» թեմայով։ Այս օրինակում Տիրամայրը ներկայացված է «գորովանք» տիպի պատկերագրությամբ, առկա են քերովբեների ֆիգուրներ:

Դոնատելլո, 1386-1466, Տիրամայրը մանկան հետ, մարմար

Մինչև 1919 թվականը հարթաքանդակը գտնվել է ռուս իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի պետերբուրգյան պալատում, որտեղ պատից պոկելու արդյունքում լուրջ վնասելով՝ այն փոխանցել են Պետական Էրմիտաժին։ 1930 թվականին կոտրված հարթաքանդակը տեղափոխվել է Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ տևական վերականգնումից հետո հնարավոր է եղել վերադարձնել եզակի ստեղծագործության նախնական տեսքն ու շքեղությունը։

Իտալական Վաղ Վերածննդի պլաստիկայի այս փայլուն նմուշը կարելի է տեսնել «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցահանդեսում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031