Լրահոս
Օրվա լրահոսը

«Շունը տիրոջը չի ճանաչում»․ «Հրապարակ»

Օգոստոս 17,2024 10:20

Երբ երկրի կառավարությունը գերխնդիր է հռչակում սոսկ իշխանությունը պահելը, երկրում սկսվում են անցանկալի երեւույթները բազմանալ: Շատերն այս շրջանում դեժավյու են ապրում` Սովետական Միության կազմաքանդման ժամանակներին բնորոշ վիճակ է ստեղծվել երկրում: Եվ դա միայն Արցախի ու մեր սահմանների խնդրին չի վերաբերում, այլ բացարձակապես ամեն ինչի: Տպավորություն է` կարծես թե զրոյից սկսում ենք պետություն ստեղծել` բանակ, ոստիկանություն, կարգուկանոն, հոսանքի ու ջրի անխափան մատակարարում, կառավարման համակարգի բնականոն աշխատանք:

Նորից երկրում սկսել է տիրել անպատժելիության մթնոլորտը` ինչպես 90-ականների սկզբին էր, երբ ամեն օր մարդ էին սպանում, ծեծում: Հիմա անգամ պետական պաշտոնյաները զերծ չեն մնում զինված ռազբորկաներից ու հանցավոր գործունեությունից: Հանցագործները ծանր հանցանք կատարելուց հետո անարգել հատում են երկրի սահմաններն ու հեռանում, թմրամոլությունը ծաղկում է: Սոսկալի բռնությունների ու արյունոտ հանցագործությունների մասին իրավապահներն ամեն օր ահասարսուռ հաղորդագրություններ են տարածում: Մյուս ոլորտներում էլ շատ բարվոք չէ վիճակը` ամենօրյա հոսանքազրկումներ, ջրամատակարարման ընդհատումներ: Անգամ երթեւեկությունն է երկրում դարձել անվերահսկելի, վթարներն ու գողություններն են աճել: Մարդիկ ամենուրեք առանց վերահսկողության շինարարություն են իրականացնում, իսկ որտեղ թույլտվություն ունեն, պարզվում է` «անթույլատրելի», բոլոր նորմատիվների խախտմամբ են այդ շինթույլտվությունները տրվել: Անմեղ մարդիկ կան բանտերում, իսկ մեղավորներն` ազատ շրջում են: Մի խոսքով` «շունը տիրոջը չի ճանաչում»:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031