Վրաստանում «ռուսական օրենք»-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ իշխող «Վրացական երազանք»-ին ոչ իրական վարքածով ռուսական ցանց է աջակցել: Այդ մասին նշված է Meta ընկերության (նախկին Facebook) օգոստոսի 15-ի հաղորդագրության մեջ:
Meta-ն պնդում է, որ հեռացրել է 76 Facebook և 11 Instagram հաշիվներ, ինչպես նաև Facebook-ի 30 էջ՝ համակարգված ոչ իսկական վարքագծի համար: Ըստ Meta-ի՝ սա ռուսական ծագման ցանց է, որի թիրախը Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանն են։
Հրապարակված զեկույցում ընկերությունը գրել է, որ այս ցանցն աշխատել է կեղծ լրատվական կայքերի օգնությամբ, որոնք համապատասխան բրենդավորված են և կենտրոնացած են այս արշավի թիրախային երկրների վրա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում