ՊԵԿ կայքում «Իմ Քայլը» հիմնադրամի հաշվետվության բացակայության վերաբերյալ ՊԵԿ կողմից հիմնադրամին տրամադրվել է պարզաբանում, որով հավաստվել է, որ սահմանված ժամկետում հաշվետվությունը ստացվել է, սակայն այն հասանելի չէ ՊԵԿ կայքում տեխնիկական խնդիրների պատճառով:
Որպես հրապարակման մեջ առկա կեղծ տեղեկության «ապացույց» «Ժողովուրդ» օրաթերթը տեղադրել է նկար, որը սակայն որևէ առնչություն չունի հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների հետ:
Հրապարակման հեղինակը դժվարացել է տարբերակել ՊԵԿ կայքում հրապարակվող հաշվետվությունը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության կայքում ներկայացված «Իրական շահառուի» հայտարարագիրը:
Պետք է նշենք, որ այդ հայտարարագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից նույնպես ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում և կարգով:
Կարդացեք նաև
Մանրամասների համար անցնել հղումով
«Իմ Քայլը» հիմնադրամ